Այսօր լրագրողներից մեկը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանին հիշեցրեց, որ իր հարցազրույցներից մեկում Միհրան Պողոսյանը հայտարարել էր, որ ինքը կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակակիրներից է: Օրերս էլ նախագահը հրապարակային դժգոհություն էր հայտնել`նրան չեն բավարարում կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերը: «Ինչո՞ւ եք թերանում»,- հարցրեցին Միհրան Պողոսյանին:
«Իմ նախագիծը ևս կոռուպցիայի դեմ պայքարի քայլ է: Ունենք իրավիճակ, երբ պետական մարմինները քաշքշուկ են ստեղծում քաղաքացու համար»,- ասաց նա: «Ես միշտ եմ եղել կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակակիրը, դա կվկայի ԴԱՀԿ-ում իմ աշխատելաոճը»,- շարունակեց Միհրան Պողոսյանը: Լ
Միհրան Պողոսյանը վստահեցնում է, այսօր ԱԺ-ում էլ ինքը շարունակում է պաշտպանել ոչ միայն իրեն ձայն տվածների, այլ բոլորի շահերը: «Նույն սելը հերիք ա ճռռա, էլի»,- ասաց պատգամավորը`հորդորելով լրագրողներին ևս փակել օֆշորային սկանդալի էջը:







































