Իրակլի Գարիբաշվիլին Բիձինա Իվանիշվիլիին կփոխարինի նաև իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդի դերում:
Ինչպես շաբաթ օրը կուսակցության քաղխորհրդի նիստից հետո հաղորդվել էր լրագրողներին, նա Բիձինա Իվանիշվիլիին կփոխարինի վերջինիս պաշտոնից հեռանալուց հետո՝ նոյեմբերի 24-ին:
Գարիբաշվիլին կզբաղեցնի նաև վարչապետի պաշտոնը:
Ինչպես հայտարարում են կուսակցության անդամները, հենց երկրի ղեկավարը պետք է ղեկավարի կուսակցությունը, քանի որ նա պետք է կյանքի կոչի կուսակցական գաղափարներն ու նպատակները:
Քաղխորհրդի նիստին Գարիբաշվիլին ստացել է կուսակցության բոլոր անդամների ձայները:











































