«Սասնա ծռերի» անդամները շարունակում են պայքարել ընդդեմ` մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում շարունակվող «Սասնա ծռեր» 10 անդամի գործով այսօրվա նիստի ժամանակ «Սասնա ծռեր»-ի անդամ հայտարարությամբ հանդես եկան նաև Արայիկ Խանդոյանը. «Արտուշիկ Գաբրիելյանը հայտարարություն արեց, որ մենք Ազգային ժողով չունենք և էսօր տեսնում ենք, որ իրոք մենք ոչ ԱԺ ունենք, ոչ դատարան: Մակյան, ես իրոք ցավում եմ, որ դուք էդ կազմի մեջ եք, և ցավում եմ՝ ոնց են իմ ազգի տղերքին մտցնում ունիտազը, փոխարեն հանեն»:












































