Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հունվարի 22-26-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 796 վնասված լուսատու:
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, ավարտվել են մայրաքաղաքի տոնական զարդերի ապամոնտաժման աշխատանքները:
Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:









































