Ամերիկացի դերասան եւ երաժիշտ Մարք Սալինգին գտել են մահացած, ենթադրվում Է, որ նա ինքնասպան Է եղել: Հունվարի 30-ին այս մասին հայտնել Է TMZ ինտերնետ-պորտալը:
Իրավապահ մարմիններում պորտալի աղբյուրների տեղեկություններով՝ դերասանի մարմինը, որը 35 տարեկան Էր, գտել են գետից ոչ հեռու՝ Կալիֆոռնիայի նահանգում նրա տան մերձակայքում: Ավելի վաղ Սալինգն իրեն մեղավոր Էր ճանաչել մանկական պոռնոգրաֆիա պահելու մեջ: Սպասվում Էր, որ նրա նկատմամբ դատավճիռ կկայացնեն մարտին: Դերասանին կարող Էր սպառնալ չորսից մինչեւ յոթ տարվա բանտարկություն:

Սալինգը կատարել Է գլխավոր դերերից մեկը «Երգչախումբ» (Glee, 2009-2015) հեռուստասերիալում եւ նկարահանվել Է «Եգիպտացորենի զավակները 4. Բերքահավաք» (Children of the Corn: The Gathering, 1996) ֆիլմում: Սալինգը նաեւ ձայնագրել Է երկու երաժշտական ալբոմներ 2008 եւ 2010 թվականներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:









































