ԱՄՆ ֆինանսների նախարարությունը օգտագործել է 200 ամենահարուստ ռուսական բիզնեսմենների վարկանիշը ըստ Forbes-ի՝ «կրեմլյան զեկույցի» ոչ գաղտնի մասի համար։ Դա հաստատել է գերատեսչության ներկայացուցիչը։ «Զեկույցի ոչ գաղտնի մասի օլիգարխների անուններն ու ակտիվները ընտրվել են հասանելի աղբյուրներից՝ օբյեկտիվ չափանիշների հիման վրա»,– ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը։ Գերատեսչության համար ռուսաստանցիների ցուցակը կազմելիս մեկ այլ աղբյուր է հանդիսացել kremlin.ru կայքի անգլալեզու տարբերակը,– գրում է The Washington Post-ը։ Պարբերականը նշում է, որ ամերիկյան պաշտոնյաները ցուցակում ընդգրկել են այն ռուսներին, ում ակտիվները կազմում են մեկ միլիարդ դոլար և ավել։ Նրանց խոսքերով՝ իրենք այդ չափանիշներով են ընտրել, քանի որ չունեն «օլիգարխ» բառի հստակ բացատրությունը։ Ֆինանսների նախարարությունում, սակայն, հրաժարվել են մեկնաբանել ցուցակի գաղտնի մասը։
![]()
Ինչպես հայտնի է, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է այսպես կոչված «կրեմլյան զեկույցը»՝ ՌԴ նախագահ Պուտինի մտերիմ շրջապատի և ռուսաստանցի օլգարխների դեմ նոր պատժամիջոցներ մտցնելու հնարավորության վերաբերյալ։ Ցուցակում ընդգրկված են 96 ռուսական օլիգարխներ, 114 պաշտոնյաներ և պետական կազմակերպություների ղեկավարներ։











































