Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկն իր գոհունակությունն է հայտնել` թիմի դարպասապահ Ռոման Վայդենֆելերի` Գերմանիայի հավաքական հրավիրվելու կապակցությամբ:
Բունդեսթիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը դորտմունդցիների դարպասապահին հրավիրել է մասնակցելու Իտալիայի և Անգլիայի հավաքականների դեմ ընկերական հանդիպումներին:
«Ռոմանն իր խաղով արդեն վաղուց է արժանի ստանալու այս հրավերը: Տարիներ շարունակ Վայդենֆելերը հուսալի պաշտպանել է «Բորուսիա»-ի դարպասը և դարձել միջազգային մակարդակի ֆուտբոլիստ: Մենք ցանկանում ենք, որ նա հնարավորություն ունենա մասնակցելու «Մունդիալ-2014»-ին»,- ասել է Ցորկը:







































