Հոլանդիայի առաջին դիվիզիոնի առաջնության հերթական տուրում «Վիլլեմ Երկրորդ»-ը սեփական հարկի տակ 5:0 հաշվով առավելության է հասել «Ալմեր Սիթի»-ի նկատմամբ:
«Վիլլեմ Երկրորդ»-ի կազմում ամբողջ խաղին մասնակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նորայր Ասլանյանը, ով ավելացված ժամանակում հեղինակել է իր թիմի 5-րդ գոլը:
Նորայր Ասլանյանը «Վիլլեմ Երկրորդ» է տեղափոխվել Հոլանդիայի առաջին դիվիզիոնի «Էմմեն» ակումբից` 2013 թվականի հունիսին:








































