Սաուդյան Արաբիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մեղադրել է Մերձավոր Արևելքի խնդիրները լուծել չկարողանալու մեջ՝ հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:
ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ արքայազն Սաիդ Ալ-Հուսեյն Ալ-Սաուդի խոսքերով՝ «արաբ ժողովրդին անհրաժեշտ է մշտական ներկայացուցչություն ունենալ Անվտանգության խորհրդում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաուդյան Արաբիան հրաժարվել է ՄԱԿ ԱԽ-ում ոչ մշտական անդամի տեղից: Թագավորության ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ նման որոշման պատճառը ՄԱԿ ԱԽ-ի «երկակի չափանիշներն են» և միջազգային խնդիրների լուծման անարդյունավետությունը:











































