Նոյեմբերի 8-ին՝ ժամը 23:15-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Արաքս-Լենուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սարդարապատ-Արաքս ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրում «Մերսեդես» մակնիշի 18 ՏՕ 412 պետհամարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչից ավտոմեքենայի վարորդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Շտապօգնության աշխատակիցները տուժածին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Պատահարի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: