Sunday, 05 07 2026
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

3000-4000 մետր կանաչ տարածքը կարճ ժամանակում վերածվել է ավտոկայանատեղիի. Ահազանգ «Ելք»-ից

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, Երևանի ավագանու կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն ահազանգում է, որ Շենգավիթ բժշկական կենտրոնի բակում գտնվող մոտ 3000-4000 մետր կանաչ տարածքը կարճ ժամանակում վերածվել է ավտոկայանատեղիի: Նա նաև լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, թե տարիների ընթացքում ինչպես է փոխվել տարածքը:

Արայիկ Հարությունյանի հայտարարությունում ասվում է.

«Ստորև բերված լուսանկարներն արվել են արբանյակի միջոցով և տեղադրված են Google Earth ծրագրում, որը թույլ է տալիս տեսնել 2000 թվականից ի վեր կոնկրետ տարածքում տեղի ունեցած լանդշաֆթային փոփոխությունները, ինչպես նաև շենքերի կառուցումը կամ հների ապամոնտաժումը:

Եվ ահա ստորև բերված լուսանկարներից հստակ երևում է, որ Շենգավիթ բժշկական կենտրոնի բակում գտնվող մոտ 3000-4000 մետր կանաչ տարածքը կարճ ժամանակում վերածվել է ավտոկայանատեղիի, մինչդեռ այդ գոտում կային ծառեր, թփեր, նույնիսկ` լողավազան, որը ժամանակին գրավում էր հարակից շենքերի երեխաներին: Մի քանի մետր դեպի հարավ գտնվող հատվածում էլ` ավելի փոքր գոտում հայտնվել է կաթսայատուն` կրկին կանաչ գոտու փոխարեն:

Ավելին, սույն կենտրոնի ղեկավարությունը, կառուցելով նոր մասնաշենք, ամեն ինչ անում է, որ ցանկապատ տեղադրի Մանանդյան 9 շենքի հետնամասում` բնակիչների ուղիղ պատուհանների առաջ` շատ փոքր հեռավորության վրա: Նորմերով պատ տեղադրելու դեպքում այդ պատի գոյություն անիմաստ կլինի: Չնայած բնակիչների բազմաթիվ բողոքներին, այդ կենտրոնի ղեկավարությունը շարունակում է «համոզել» նրանց:

Ավելին, անցած տարվա նոյեմբերի կեսին այդտեղ առանց թույլտվության սկսվել էին պատի կառուցման աշխատանքներ, որոնք կանխվել են իմ կողմից:

Սույն լուսանկարների հետքերով պետք է պարզեմ, թե որ մարմինն է թույլ տվել ավերել մի ամբողջ կանաչ գոտի և կառուցել ավտոկայանատեղի և կաթսայատուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում