«Ժողովուրդ» օրաթերթն իր երկօրյա հետաքննության արդյունքում պարզել է, որ այն մարդիկ, որոնք Շանթ Հարությունյանի գլխավորությամբ հագել են Գայ Ֆոքսի դիմակներ և դուրս եկել «Անոնիմուսներ»-ի երթի, հիմնականում աշխատանք չունեցող քաղաքացիներ են:
Կալանավորվածների մեջ շատ են երիտասարդները: Երեկ ոստիկանությունն իշխանության ներկայւսցուցչին դիմադրելու մեղադրանք առաջադրեց 14 քաղաքացու, իսկ 6-ն ազատ արձակվեցին:
Քննությունն իրականացնելու է քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:










































