ԱՄՆ–ն կարող է կրկին միանալ Փարիզյան կլիմայական համաձայնագրին, որը նրանք լքել էին նախագահ Թրամփի նախաձեռնությամբ,–հայտնում է բրիտանական ITV հեռուստաալիքը։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ դրա համար պետք է փոփոխել համաձայնագիրը։
«Միշտ կա կրկին միանալու հնարավորությունը,– ասել է Թրամփը։ Կմիանայի՞ ես կրկին։ Այո, ես կրկին կմիավորվեի… Ես շատ կցանկանայի»։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ–ն դուրս է գալիս Փարիզյան կլիմայական համաձայնագրից։ Նա հայտարարել էր, որ մտադիր է պայմանավորվել կլիմայական համաձայնագրի նոր պայմանների շուրջ։ Շատ երկրների առաջնորդներ հրապարակայնորեն դատապարտեցին նրա որոշումը։









































