ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գործազրկությունը սևամորթ բնակչության շրջանում կտրուկ նվազել է, և խնդրել է փոխանցել այդ տեղեկությունը ռեփեր Jay-Z-ին։
«Ինչ–որ մեկդ, խնդրում եմ, հաղորդեք Jay-Z-ին, որ շնորհիվ իմ քաղաքականության գործազրկությունը սևամորթ բնակչության շրջանում կտրուկ նվազել է»,– իր Twitter-ում գրել է Թրամփը։
Somebody please inform Jay-Z that because of my policies, Black Unemployment has just been reported to be at the LOWEST RATE EVER RECORDED!
— Donald J. Trump (@realDonaldTrump) January 28, 2018
Նա նաև ընդգծել է, որ իր օրոք ԱՄՆ տնտեսությունը «ավելի լավն է, քան տասնյակ տարիներ առաջ» և խոշոր կազմակերպությունները երկիր են վերադառնում, աճում են ներդրումները։ «Բիզնեսը վերադառնում է Ամերիկա ինչպես երբեք։ Գործազրկությունը մոտենում է ռեկորդային ցածր ցուցանիշների։ Մենք ճիշտ ուղու վրա ենք»,– գրել է Թրամփը։

Ավելի վաղ ամերիկյան ռեփեր Jay-Z-ն քննադատել էր Թրամփին՝ Աֆրիկայի և Հաիթիի երկրների վերաբերյալ նրա արած հայտարարությունների կապակցությամբ։ Նա այդ երկրները «կեղտոտ խոռոչներ» էր անվանել։










































