Բրիտանիայի սիրելին լինելն այնքան էլ հեշտ չէ. Քեմբրիջի դքսուհու կյանքին ուշադիր հետևում է ողջ աշխարհը:
Օրերս բրիտանական Daily Mail տաբլոիդը լուսանկարներ է հրապարակել, որտեղ Քեմբրիջի դքսուհու ճակատին խորը կնճիռներ և գլխին սպիտակ մազեր են երևում:
Լուսանկարները Լոնդոնում են արված. հայտնի է, որ դքսուհին մասնակցել է London Poppy Day ակցիային, որպեսզի լոնդոնցիներին օգնի հավաքել վետերանների հոգսերը հոգալու համար անհրաժեշտ մեկ միլիոն ֆունտը:













































