Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ֆուտբոլի կանոնների մեջ փոփոխություն է առաջարկել: Ըստ ֆրանսիացի մասնագետի` թիմերին պետք է հանդիպումների ընթացքում թույլատրել 4-րդ փոփոխություն կատարել, եթե վնասվածք է ստացել դարպասապահը:
«Ես կողմ եմ որոշ կանոնների փոփոխությունների: Պատկերացրեք, որ Անգլիայի հավաքականն Աշխարհի առաջնության եզրափակչում հաղթում է 1:0 հաշվով, ու 80-րդ րոպեին վնասվածք է ստանում դարպասապահը, և արդեն կատարվել են բոլոր փոփոխությունները: Ի՞նչ կանեք դուք. դարպասում կկանգնեցնեք պաշտպանին ու կխաղաք 10 հոգո՞վ, թե՞ հանդիպումը կավարտեք առանց դարպասապահի:
Ես կարծում եմ, որ, հաշվի առնելով դարպասապահի դիրքի առանձնահատկությունները, կարելի է բացառություն անել: Պետք է կատարել փոփոխություններ, որոնք կլինեն ֆուտբոլի օգտին»,- ասել է Վենգերը:







































