ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ ելույթի ընթացքում գովաբանել է իր երկրի տնտեսությունը և կոչ արել ողջ աշխարհին ներդրումներ անել ամերիկյան տնտեսության մեջ: Սակայն նախագահը հիշել է նաև պաղեստինյան հարցի և Իրանի հետ կապված միջուկային իրավիճակի մասին: Այդ մասին տեղեկացնում է nua.in.ua-ը:
Թրամփը հավաստիացրել է, որ իր վարչակազմը շարունակելու է պայքարել Իրանի միջուկային գործունեության դեմ և կրկին հիշեցրել է, որ պատրաստվում է էլ ավելի կրճատել պաղեստինցիներին հասցվող ֆինանսական օգնությունը:
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ պաղեստինցիները չեն հարգում ԱՄՆ-ը և արժանի չեն հարյուրավոր միլիոն դոլարներին, որոնք Միացյալ Նահանգները պատրաստել են իրենց համար:
«Այդ փողերը սեղանին և չեն գնում նրանց մոտ, քանի դեռ չեն սկսվել խաղաղ բանակցությունները: Նրանք ստիպված կլինեն խաղաղություն ցանկանալ»,- ասել է Թրամփը:









































