Coca Cola ընկերությունը մտադիր է ավելի քան 4 մլրդ դոլար տրամադրել Չինաստանում գործարանների շինարարությանը, հայտնում է Bloomberg-ը:
Դրամական միջոցներն ընկերությունը ծրագրում է ծախսել 2015-2017 թթ: Այս մասին հայտարարել է Չինաստանում ու Հարավային Կորեայում Coca Cola-ի նախագահ Դևիդ Բրուքսը:
Բրուքսի խոսքով՝ նման միջոցառումներն անհրաժեշտ են երկրում Pepsi-ի ու տեղի Hangzhou Wahaha Group.-ի հետ աճող մրցակցության պայմաններում պահանջարկը բավարարելու համար:
Մինչև 2014 թ. ընկերությունը մտադիր է նաև ներդնել 4 մլրդ դոլար՝ Չինաստանում բիզնեսի համաշխարհային հասույթը մինչև 2020 թ. կրկնապատկելու համար: