Այսօր կայացել է Իսպանիայի գավաթի ընթացիկ խաղարկության վիճակահանությունը, որից հետո հայտնի է դարձել, որ «Ռեալ» ու «Բարսելոնա»-ն չեն կարող հանդիպել մինչև եզրափակիչ:
Թիմեր հայտնվել են վիճակահանության հակադիր ցանցերում: Այդ մասին տեղեկացնում է Marca-ն:
«Ռեալ»-ի հակառակորդը «Օլիմպիկ դե Շտատիվա»-ն է, իսկ «Բարսելոնա»-ն ուժերն է չափելու «Կարթագենա»-ի հետ: Առաջին խաղերը կկայանան դեկտեմբերի 7-ին և 8-ին, պատասխան մրցավեճերը՝ դեկտեմբերի 18-ին:







































