Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղից իր ակնկալիքների մասին: Հիշեցնենք` այն կկայանա Մանչեսթերում` նոյեմբերի 10-ին:
«Սա այնպիսի խաղ է, որի շրջանակներում պետք է վստահ խաղալ: Մենք լավ հանդիպումներ ենք անցկացրել «Օլդ Թրաֆորդ»-ում: Անցկացրել ենք նաև անհաջող խաղեր:
Այժմ հիանալի շանս ունենք ցուցադրելու մեր լավագույն խաղային որակներն ու ապացուցել, որ ավելի հզոր ենք դարձել: Մենք կարող ենք հաղթել, ինչի համար էլ Մանչեսթեր կմեկնենք»,- ասել է Վենգերը:









































