ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել Է Սոչիում Սիրիայի Ազգային երկխոսության կոնգրեսի նախապատրաստումը, Աֆրինի շուրջ ստեղծված իրադրությունը, ինչպես նաեւ այլ հարցեր: Այդ մասին հունվարի 26-ին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ին:
«Խորհրդակցությունում քննարկվել Է Սոչիում Ազգային երկխոսության կոնգրեսի նախապատրաստման եզրափակիչ փուլը»,-ասել Է նա: «Բացի այդ, խոսվել Է Աֆրինի իրադրության մասին, եւ այդ համատեքստում նախագահը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել Է մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում թեմայի քննարկման մասին»,-հավելել Է Պեսկովը:
Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, խորհրդարանի երկու պալատների խոսնակները՝ Վալենտինա Մատվիենկոն եւ Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ուրիշներ:







































