Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր թիմակիցներին կոչ է անում մոռանալ «Արսենալ»-ի դեմ խաղը:
«Այժմ պետք է ողջ ուշադրությունը կենտրոնացնել Բունդեսլիգայի խաղերի վրա: Եթե մինչև «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղը մոռանանք «Արսենալ»-ից կրած պարտությունը, ապա կարող ենք դրական արդյունքի հասնել:
Լավ է, որ կազմ է վերադառնում Սեբաստիան Կելը: Վստահ չեմ, որ նա կխաղա առաջիկա հանդիպմանը, բայց նրա ներկայությունն արդեն իսկ դրական էմոցիաներ է հաղորդում»,- հյատարարել է Կլոպը:








































