Saturday, 20 06 2026
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին

Անգործության լեգիտիմությունը լեգիտիմ խամաճիկության ճանապարհով

Հայաստանի ձախողված եվրաինտեգրացիայի գործընթացի վերաբերյալ գնահատականներում հաճախ է շրջանառվում Եվրոպա-Ռուսաստան գլոբալ հարաբերության կոնտեքստը` Հայաստանի քայլերը ներկայացնելով այս կոնտեքստում և բնականաբար սրանով իսկ կամ ուղղակիորեն, կամ անուղակի կերպով փորձելով արդարացնել Հայաստանը՝ ներկայացնելով այն որպես Եվրոպայի ու Ռուսաստանի փոխհարաբերության զոհ:

Սա կամ իրավիճակի գիտակցված, քարոզչա-քաղաքական նպատակներով նենգափոխման արդյունք է, կամ էլ իրավիճակի ոչ այնքան խորքային դիտարկման հետևանք: Կասկածից վեր է, որ Հայաստան-Եվրոպա և Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, ընդհանուր առմամբ, տեղավորվում են Արևմուտք-Ռուսաստան կամ այդ` Եվրոպա-Ռուսաստան հարաբերության մեջ: Սա անվիճելի է: Սակայն այս ամենով հանդերձ` խնդիրը շատ պարզ է. Հայաստանը այս կոնտեքստում կա՛մ հարմարվում է որպես սուբյեկտ, իսկ դրա համար նախևառաջ պետք է հասկանալ այդ հարաբերությունների բնույթն ու ըստ այդմ փորձել առավելագույնս ճշգրիտ ու հեռանկարային համադրել սեփական շահը, կա՛մ էլ Հայաստանը դառնում է օբյեկտ, հարմարվում օբյեկտի կարգավիճակին և ըստ էության ամեն ինչում հղում անում գլոբալ կոնտեքստին և դրա վրա ըստ էության ազդեցություն չունենալու հանգամանքին:

Այդ ճանապարհն, իհարկե, գլոբալ քաղաքական մեկուսացման, քաղաքական սուբյեկտության փոխարեն խամաճիկացման տանող գործընթաց է, և արդեն, մեծ հաշվով, կարևոր չէ, թե հատկապես ում խամաճիկն է դառնալու պետությունն այդ դեպքում: Կոնկրետ Հայաստանի պարագայում պետությունը դառնում է Ռուսաստանի խամաճիկ, քանի որ գտնվում է Ռուսաստանի ազդեցության գոտում և այստեղ ուժեղ են ռուսական ազդեցության թելերը: Երևի կասկածից վեր է, որ որևէ մեկը չի կարող արտահայտվել պետության խամաճիկացման օգտին, որևէ մեկը չի կարող ասել, թե նորմալ է, երբ պետությունը դառնում է խամաճիկ որևէ ուժեղ տերության ձեռքին: Այդ դեպքում սակայն ինչպե՞ս է որևէ մեկն ասում, որ Հայաստանը դառնում է Եվրոպա-Ռուսաստան կամ Արևմուտք-Ռուսաստան հարաբերության զոհը: Չէ՞ որ խոսել այդ մասին, խնդիրներն ու Հայաստանի կապիտուլյացիան առավել ևս ուղղակի, թե անուղղակի արդարացնել դրանով, նշանակում է հենց հայտարարել, որ Հայաստանը խամաճիկ է, և այն խաղացնողը կամ խաղացնողները պարզապես անխնա են գտնվել այդ խամաճիկի հանդեպ:

Այլ բան չեն նշանակում հայտարարությունները, թե Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների զոհն է: Պետությունները հենց նրանով են պետություն, որ կարողանան ուժեղների միջև հարաբերություններում ապահովեն սեփական շահն ու պաշտպանվածությունը և այդ հարաբերությունների զոհ դառնալու փոխարեն դառնան, փորձեն ընդամենը առկա իրավիճակում պաշտպանել սեփական շահերը: Ավելին` նույնիսկ պետություն չունեցող հասարակությունները բավարար արժանապատվություն և կամք ունենալու պարագայում կարողանում են, առանց պետականության գործիքների և ինստիտուտների, հետապնդել իրենց շահերն ու պաշտպանվել` չդառնալով խամաճիկ կամ խաղալիք: Եվ այս դեպքում առավել ևս ամոթ և խայտառակություն է, երբ խաղալիք կամ խամաճիկ են դառնում պետականություն ունեցող հասարակությունները: Ըստ որում` այդ ամենից բացի էլ, դեռ փորձում են իրենց այդ վիճակը վերածել արդարացման միջոցների:

Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունն իսկապես բավարար սուր մրցակցության փուլում է, երևի թե ամենասուրը սառը պատերազմից ի վեր: Միևնույն ժամանակ, այդ հարաբերությունը բավականին բարդ է և խառը, քանի որ Արևմուտքն այսօր շատ հարցերում ունի տարբեր դեմքեր: Ընդհանուր ռազմավարության մեջ, իհարկե, գերիշխում է միասնական մոտեցումը, շահերի ընդհանրությունը, սակայն հարաբերությունները Ռուսաստանի հետ շատ շերտեր են շոշափում, և Արևմուտքում սուբյեկտները հետապնդում են նաև իրենց առանձին պետական շահերը: Եվ քանի որ խնդիրը շատ ընդգրկուն է, ասենք` մի փոքր շահի տարբերությունն անգամ տալիս է դիապազոնի մեծ տատանում և լրջանում:

Ահա այս իրավիճակում, առնվազն անմեղսունակություն է հղում կատարել այս հարաբերությունների խրթին լինելուն և դրանով արդարացնել այն սխալները, որ կատարվել են պարզապես սեփական կամքի բացակայության, սեփական արժանապատվության և սեփական պատկերացումների ու գաղափարների բացակայության հետևանքով: Այսինքն` Հայաստանը չի եղել անելանելի վիճակում, փակուղային վիճակում, Հայաստանը ունեցել է անելու քայլեր, Հայաստանը ունեցել է գործողությունների դաշտ, և հետևաբար` առնվազն այս պայմաններում պարզապես կա՛մ քաղաքական անմեղսունակություն, կա՛մ թուլակամություն և կա՛մ էլ անամոթություն է խնդիրները Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների վրա բարդելը: Այդ դեպքում որևէ այլ բան չի մնում, քան պարզապես լուծարել Հայաստանի Հանրապետությունը, որովհետև Արևմուտքի և Ռուսաստանի միջև երբևէ չի լինելու երկարաժամկետ խորքային համաձայնություն, հետևաբար` Հայաստանի համար երբևէ չի լինելու, այսպես ասած, կայունություն:

Իրավիճակն առավել անհեթեթ է դառնում, երբ ասվում է, որ Արևմուտքը Հայաստանի հանդեպ որևէ պահանջ ներկայացնելուց առաջ պետք է իր հարաբերությունները ճշտի Ռուսաստանի հետ: Այսինքն` այստեղ ևս նույն ենթատեքստն է՝ մեզանից ոչինչ մի ուզեք, հարցրեք, ակնկալեք, քանի դեռ Ռուսաստանից չեք ստացել հավանությունը կամ քանի դեռ Ռուսաստանից չեք ստացել մեր հետ հարաբերությունների դոզայի ավելացման թույլտվությունը:

Սա այն դեպքում, երբ Հայաստանի աշխարհաքաղաքական թիվ մեկ հրամայականը հենց ինքնուրույնության կամային հատկանիշների դրսևորումը պետք է լիներ, ինչը ենթադրում էր ներքին և արտաքին քաղաքականությունների զուգահեռ մոդեռնիզացիա, նաև հասարակության պատկերացումների մոդեռնիզացիա այս հարցերում, որպեսզի զուգահեռաբար նաև տեղի ունենար այս հարցի համար կարևոր հասարակական պատվերի վերաիմաստավորում կամ ընդհանրապես նոր պատվերի ձևավորում:

Ի վերջո, գերտերությունների հարաբերությունների զոհ լինելու հանգամանքը նաև իշխանական ուղղակի կամ անուղղակի պատվեր է, քանի որ այդպիսով ակամայից արդարացվում է Հայաստանի իշխանության անկենսունակությունը քաղաքական ներքին ու արտաքին մոդեռնիզացիայի հարցում, նաև քաղաքական դաշտի անկենսունակությունը, քանի որ այս պարագայում ստացվում է, որ քանի դեռ գերտերությունները կռվում են, ինչ կարող է անել Հայաստանի որևէ իշխանություն կամ ընդդիմություն: Այսինքն` այսպիսով փոշիացվում է կոնկրետ սուբյեկտների շատ կոնկրետ պատասխանատվությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում