Այսօր՝ հունվարի 26-ին, ԱԺ-ում հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով:
«Մի՞թե չեք տեսնում տարբերությունը այն բնական սելեկցիայի, որ էվոլյուցիայի ընթացքում է տեղի ունենում, և այն, ինչ իրականացնում է գիտությունը գենային ինժեներիայի պարագայում»,- ասաց Կարինե Դանիլյանը:
Նրա խոսքով՝ այդտեղ հսկայական տարբերություն կա. «Դա այն չէ, որ այն, ինչ բնության մեջ կա, մենք արագացնում ենք, այլ անտեսում ենք այն, ինչ կա բնության մեջ և օգտագործում ենք վիրուսների և բակտերիաների, հիվանդությունների հնարավորությունը»:
Ի պատասխան՝ գյուղատնտեսության փոխնախարարն ասաց, որ հարցը տարբեր մասնագետներ պետք է առնվազն մեկ ամիս ուսումնասիրեն:
Մանրամասները՝ տեսանյութում:










































