«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի հոկտեմբեր ամսվա լավագույն խաղացող՝ անցկացրած 3 խաղերում դառնալով 4 գոլի հեղինակ:
Ագուերոն գոլ է խփել «Էվերթոն»-ի դեմ խաղում (3:1): «Վեսթ Հեմ»-ի դեմ մրցավեճում (3:1) նա դարձել է դուբլի հեղինակ: Արգենտինացին ևս մեկ անգամ գրավել է «Չելսի»-ի դարպասը (թիմը պարտվել է 2:1 հաշվով):
«Սաութհեմփթոն»-ի հաջող ելույթներից հետո գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոկետինոն ճանաչվել է ամսվա լավագույն մարզիչ:
Թիմը միևնույն՝ 2:0 հաշվով առավելության է հասել «Սուոնսի»-ի ու «Ֆուլհեմ»-ի նկատմամբ, իսկ «Օլդ Թրաֆորդ»-ում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:









































