Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը երեկ հողորդագրություն էր տարածել վաղ առավոտյան հակառակորդի դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձի վերաբերյալ։ Փորձագետների մի խումբը Ադրբեջանի ակտիվությունը կապում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Սերժ Սարգսյանի ելույթի հետ, մյուս խումբը՝ ինչպես նաև պաշտոնական Երևանը, կարծես, հենց այս տեսակետն է պաշտպանում, ակտիվությունը կապում է անցյալ շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ՝ Նալբանդյանի և Մամեդյարովի, լեհական Կրակով քաղաքում կայացած հանդիպման հետ։ Դիվերսիոն փորձի մասին խոսելիս, տեղին է հիշեցնել 2017 թ-ի վերջին Սերժ Սարգսյանի արտասանած այն միտքը, խոստումը, թե ապագայում կբացառվեն հակառակորդի ոչ միայն դիվերսիոն, այլև մյուս գործողությունները։ Հարցի շուրջ զրուցել ենք «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի հետ։
Հարցազրույցը՝ տեսանյութում։











































