«Սերժ Սարգսյանը վերջապես ընդունեց, որ 14 տարվա ընթացքում 3 հակակոռուպցիոն ռազմավարության առկայության պարագայում լուրջ արդյունքներ չեն արձանագրվել»։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ ամբիոնից Սերժ Սարգսյանի՝ կուռպցիայի կանխարգելման վերաբերյալ հայտարարություններին։
«Սերժ Սարգսյանը բաց տեքստով ասաց, որ մեծ հաջողություններ չեն եղել։ Ինչով է սա կարևոր, որովհետև միջազգային կառույցները, որոնք ներգրավված են եղել Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության ուսումնասիրության մեջ և՛ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի, և՛ «Ֆրիդոմ Հաուզ»-ի, և՛ Համաշխարհային բանկի կոռուպցիայի կառավարման ցուցանիշներով մենք վերջին 14 տարում որևէ առաջընթաց չենք ունեցել»,-շեշտեց Վարուժան Հոկտանյանը։
Նա ընդգծեց, որ շեշտը դրվել է օրենքների վրա, բայց դրանք հիմնականում մնացել են թղթի վրա։ Ըստ նրա՝ իրավիճակի պատասախանատվությունը առաջինը կրում է նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում։









































