Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայից բերման ենթարկվածներից 8-ին մեղադրանք է առաջադրվել: Նրանցից Ավետիս Ավետիսյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Արմեն Հովհաննիսյանին, Վարդան Վարդանյանին, Միսակ Առաքելյանին, Ալբերտ Մարգարյանին, Անուշավան Գրիգորյանին և Մկրտիչ Հովհաննիսյանին կալանավորել են:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրի 316 հոդվածի 2-րդ մասով:
Մի քանի ժամ անց պարզ կդառնա նաև մյուս ձերբակալվածների կարգավիճակը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ը, որն անոնիմուսների օրն է. այդ օրը Գայ Ֆոքսի դիմակներով աշխարհի տարբեր քաղաքներում երթեր և ցույցեր են կազմակերպում` պահանջելով ավելի արդար կառավարում, ավելի արդար իշխանություն, նշվեց նաև Երևանի կենտրոնում, Գայ Ֆոքսի դիմակ հագած մարդիկ երթ սկսեցին Երևանում, որոնց առաջնորդում էր Շանթ Հարությունյանը:
Սակայն երթն անակնկալ ընթացք ունեցավ և Մաշտոցի պողոտայում՝ երթի մեկնարկային հատվածում, բախումներ տեղի ունեցան ակտիվիստների և ոստիկանության միջև:
Լուսանկարը՝ Photolure-ի











































