Sunday, 21 06 2026
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ

ԵԽԽՎ-ում ՀՀ Նախագահի ելույթի ազդակները դրական արձագանք են ստացել եվրոպացի պատգամավորների մոտ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն արձանագրում է, որ վեհաժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի ելույթը դրական արձագանք է ստացել եվրոպացի պատգամավորների մոտ: «Այսօր արդեն հետադարձ հայացք գցելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի ելույթին` կարող եմ արձանագրել, որ ելույթը, ելույթում առկա ազդակները, միջազգային հանրությանն ուղղված ազդակները, Հայաստանի ժողովրդավարացման և երկրում բարեփոխումների իրականացման վերաբերյալ նրա մտքերը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Հայաստանի ղեկավարի կողմից պատմական իրողությունների ներկայացումը դրական արձագանք են ստացել եվրոպացի գործընկերների մոտ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արփինե Հովհաննիսյանը` անդրադառնալով ԵԽԽՎ-ում ՀՀ Նախագահի ելույթում առկա կարևոր շեշտադրումներին և ազդակներին և դրանց վերաբերյալ եվրոպացի պատգամավորների արձագանքին:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարն ընդգծեց, որ ԵԽԽՎ-ում ՀՀ Նախագահի ելույթի, ինչպես նաև դրանից հետո հարցերին տրված պատասխաններում մի քանի կարևոր շեշտադրումներ կային:
«Բնականաբար, առաջինը ցանկանում եմ առանձնացնել այն, որ հանրապետության նախագահը այդ հարթակում հնչեցրեց, որ Հայաստանը կարողացել է տարբեր ինտեգրացիոն գործընթացներում հաջողել, և նոյեմբերի 24-ին Եվրոպական Միության հետ ստորագրված համաձայնագիրն ու Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը, ըստ էության, այսօր զուգակցված իրողություններ են: Սա շատ կարևոր է նաև այն տեսանկյունից, որ 5 տարի առաջ, երբ հանրապետության նախագահը կրկին ԵԽԽՎ-ում էր, իսկ դրանից մեկ ամիս առաջ Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու որոշում էր կայացրել, նույն այս ամբիոնից տարատեսակ քննարկումներ էին ընթանում այն մասին, թե արդյոք Հայաստանը իր առաջնայնությունները փոխել է և եվրոպական ուղին փոխարինել է մեկ այլ ուղով: Հայաստանը թե երեկ, թե նոյեմբերի 24-ին Եվրոպական Միության հետ ստորագրած համաձայնագրով ցույց տվեց, որ ինքը որպես անկեղծ ու ազնիվ գործընկեր հաջողել է և կարողացել մեկը մյուսին զուգակցել»,- մանրամասնեց Հովհաննիսյանը:

Նա կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՀՀ Նախագահի ելույթի հատվածը Արցախի ժողովրդի ինքնապաշտպանության և գոյապայքարի հարցում իր անձնական ներդրման համատեքստում: «Այս առումով կարևորում եմ նաև ադրբեջանցի պատվիրակին տված արժանի պատասխանը»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Որպես ՀՀ Նախագահի ելույթում առկա կարևոր շեշտադրում Արփինե Հովհաննիսյանն առանձնացնում է նաև Հայաստանում ներքին բարեփոխումների իրականացման վերաբերյալ հատվածը`կոռուպցիայի դեմ պայքար, դատաիրավական բարեփոխումներ, անկախ դատական համակարգի առկայության անհրաժեշտություն և այդ ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլեր:

Եզրափակելով խոսքը` ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարն ընդգծեց, որ ՀՀ Նախագահի ելույթում տարբեր ազդակներ կային, որոնցից յուրաքանչյուրը թիրախային էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում