Չիլիի կառավարությունը Վալպարասիո քաղաքի նավահանգստում հայտարարել է արտակարգ իրավիճակ՝ երկրի հյուսիսում փողոցներում կուտակված մեկ տոննա աղբի պատճառով: Այն կուտակվել է աղբահավաքների գործադուլի հետևանքով: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երկրի առողջապահության նախարար Հայմե Մանյալիչը հայտարարել է, որ խնդրի լուծման համար կհատկացվեն հավելյալ միջոցներ: Որոշվել է նաև փակել նավահանգստին հարող դպրոցները:
Նշենք, որ ավելի վաղ աղբահավաքները գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով աշխատավարձից բարձրացում: Բողոքի ալիքը աստիճանաբար նավահանգստից տարածվում է հարևան փողոցներ:









































