Twitter միկրոբլոգների ծառայությունը երեկ իր բաժնետոմսերը Նյու Յորքի ֆոնդային բորսայում դուրս էր բերել հրապարակային բաշխման (IPO), որի ընթացքում ընկերությունը գնահատվել է 14.2 միլիարդ դոլար: Սակայն շուտով ընկերության կապիտալիզացիան ավելացել է միանգամից 73 տոկոսով՝ հասնելով 25 միլիարդ դոլարի: Այժմ մեկ բաժնետոմսի դիմաց սահմանվել է 45.1 դոլար: Այս մասին հայտնում է Financial Times-ը:
Այսպիսով՝ Twitter-ը գերազանցել է բորսայում առաջնային բաշխման ժամանակ իր մեկ բաժնետոմսի համար սահմանված 26 դոլար արժեքը: Ընդհանուր առմամբ շրջանառության մեջ էր դրվել 70 մլն բաժնետոմս: Վաճառվել է բաշխված բաժնետոմսերի 13 տոկոսը:
Միկրոբլոգների ծառայությունը գործարկվել է 2006 թվականի մարտին: Հիմնադիրներն են Էվան Ուիլյամսը, Ռիչարդ Կոստոլոն, Ջեք Դորսին և Բիզ Սթոունը:










































