Մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանից բանակային ծառայության մեկնող մի խումբ նորակոչիկների ճանապարհման ավանդական արարողություն է տեղի ունեցել Սուրբ Աստվածածին եկեղեցում: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա են գտնվել Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքի զինվորական կոմիսար, գնդապետ Սերոբ Արմենակյանը, Երկրապահ կամավորականների միության անդամներ, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, զինվորականներ, նորակոչիկների ծնողները, հարազատներն ու բարեկամները: Հայոց բանակի շարքերը համալրելու մեկնող նորակոչիկների օրհնության կարգ է կատարել և տերունական աղոթք հնչեցրել Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանը:








































