Saturday, 20 06 2026
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում

ԱԻՆ-ում ներկայացվել են Թումանյանում ակտիվացած սողանքի տարածքում իրականացվող աշխատանքները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հունվարի 24-ին անցկացրեց ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին հունվարի 21-ին Լոռու մարզի Թումանյան համայնքում ակտիվացած սողանքի երկրաբանաինժեներական հետազոտությունների արդյունքները, ակտիվացած սողանքային գոտու տարածման ռիսկերը և ստեղծված իրավիճակի լուծման ուղիները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանի գլխավորած աշխատանքային խումբը ներկայացրեց սողանքի տարածքում վերջին օրերին իրականացված հետազոտությունների արդյունքները: Սողանքային գոտում կատարված միկրոտատանումների գրանցումները, հեռահար նկարահանումը, ճեղքերի մանրակրկիտ քարտեզագրումը հնարավորություն են տվել կառուցել սողանքի եռաչափ մոդել, որոշել սողանքի մոտավոր ծավալը և ընդհանուր մակերեսը:

ՀՀ վարչապետի օգնական Կարապետ Վարդանյանը ներկայացրեց Թումանյան համայնքում սողանքի ակտիվացման պատճառները, նշելով, որ ակտիվացմանը հիմնականում նպաստել են ստորգետնյա ջրերը, սողանքի վերևում գտնվող ջրավազանը, ինչպես նաև՝ մոտակայքում գտնվող երկաթգիծն ու ավտոճանապարհը: Կ.Վարդանյանը նշեց, որ ակտիվացած սողանքի երեք օջախներում օպերատիվ կերպով իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ, որոնք արդեն այս պահին տալիս են իրենց արդյունքը՝ նվազեցնելով սողանքի ռիսկը: Վաղվանից արդեն սողանքի տարածքում կկատարվի հորիզոնական հորատում:

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ Թումանյանի սողանքի ակտիվացման դեպքում շատ արագ են արձագանքել բոլոր գերատեսչությունները, ինչի շնորհիվ հնարավոր եղավ նվազեցնել սողանքի ռիսկը: Այժմ աշխատանքներ կտարվեն ռիսկը չեզոքացնելու ուղղությամբ: Բացի այդ, ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի ՀՓՋ-ի ուժերով տեղում սահմանված է շուրջօրյա հերթապահություն, կատարվում է նաև սողանքի շարժի մշտական մոնիթորինգ: Դավիթ Տոնոյանն ավելացրեց նաև, որ սողանքի տարածքում բնակվող երկու ընտանիքները նախազգուշացվել են հնարավոր վտանգի մասին, նրանք ապահովվել են այլ բնակարանով՝ մինչև վտանգի ամբողջական չեզոքացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում