Թուրքիայի զինված ուժերը հաղորդել են, որ «Ձիթապտղի ճյուղ» օպերացիայի շրջանակներում սիրիական Աֆրինի տարածքում 287 ահաբեկիչ է ոչնչացվել։

Այս մասին տեղեկությունը զետեղված է Թուրքիայի Գլխավոր շտաբի պաշտոնական հաղորդագրության մեջ, որ տարածվել է չորեքշաբթի, հունվարի 24-ին։

Աֆրինում օպերացիա անցկացնելու որոշումը թուրքական իշխանություններն ընդունել են այն բանից հետո, երբ ամերիկյան զինվորականները հայտարարեցին Սիրիայում «սահմանների անվտանգության ուժեր» ստեղծելու մասին։









































