«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Հայաստանում գնաճը գնալով նոր տեմպեր է ստանում: Տիգրան Սարգսյանի կառավարության «շնորհիվ» այս տարվա առաջին տասն ամիսների ընթացքում 2012թ. տարեվերջի համեմատ ՀՀ-ում արձանագրվել է 3.5 տոկոս գնաճ, նման թիվ Է հրապարակել նաև ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը՝ «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում» զեկույցում:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 3-ին Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել Էր. «ՀՀ այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով դա վերաբերում Է 2013-2017թթ, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա: Եվ Հայաստանի այն կառավարությունը, որը չապահովի աշխատավարձի առաջանցիկ, այսինքն՝ ավելի մեծ աճ, քան գնաճն Է հանրապետությունում, պետք Է հրաժարական տա»: Կարծես թե երկու մասով Էլ եկել Է Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:











































