Այս գիշեր «Ալաշկերտը» մեկնում է Բելեկ, որտեղ կկայանա թիմի առաջին արտասահմանյան հավաքը ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում: Հայաստանի չեմպիոնը Granada Luxury 5-աստղանի հյուրանոցում:
12-օրյա հավաքի ընթացքում «Ալաշկերտում» փորձաշրջան կանցնեն մի շարք արտասահմանցի ֆուտբոլիստներ,-հայտնում է թիմի լրատվական բաժինը:
Փետրվարի 1-ին «Ալաշկերտը» կխաղա Ուզբեկստանի չեմպիոն Տաշքենդի «Լոկոմոտիվի» հետ, իսկ փետրվարի 4-ին մեր թիմը կհանդիպի Ղազախստանի Բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած «Կիզիլ-Ժար»-ին:








































