Saturday, 20 06 2026
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է

Չպետք է հակադրենք մեծահասակներին և երիտասարդներին, ունևորներին և չունևորներին. Միքայել Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում

Հունվարի 23-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ է ունեցել հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:

Ներկայումս ակնհայտ է, որ ինչպես Եվրոպայում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների ճնշող մեծամասնությունում սոցիալական լարվածությունը չի թուլանում. Հակառակը՝ այն ստանում է նոր դրսևորումներ: Պետությունների գերխնդիրն է թուլացնել այդ լարվածությունը, մեղմացնել հասարակությունների ամենաունևորների և չունևորների միջև բևեռացումը: Իսկ ինչպե՞ս անել դա: Հարցի լուծման դասական բանալին մի կողմից նոր և զանգվածային աշխատատեղերի ձևավորումն է, մյուս կողմից՝ մասնագետների անընդհատ վերապատրաստումը, ծերերին և հաշմանդամներին հավասարաչափ օժանդակությունը:

Մեկ բան ակնհայտ է. առավել մեծ եկամուտ ունեցողներից պետք է ավելի շատ եկամտահարկ պահել պետական բյուջե՝ ի օգուտ ավելի նվազ եկամուտ ունեցողների: Սակայն դրա ևս մինչև վերջ արդարացի չէ: Արդի պետությունները պետք է սահմանեն նվազագույն եկամուտ հասկացությունը: Դա պետք է անել համապատասխան օրենքներով՝ սահմանել նվազագույն կենսաապահովման զամբյուղը, իսկ նվազագույն աշխատավարձը և թոշակը պետք է համարժեք լինեն դրան: Հատկապես կարևորում ենք, առաջին անհրաժեշտության ապրանքների զամբյուղի և դրանց գնաճ հասկացողությունների սահմանումը: Իհարկե, մյուս կողմից, քանի որ աշխատուժը թևակոխում է չորրորդ արդյունաբերական քաղաքականության ժամանակաշրջանը, պարզ է դառնում, որ նոր և բարձր տեխնոլոգիաների կիրառման հետևանքով նաև աշխատատեղեր են փակվելու:

Ուստի, շատ կարևոր է մարդկանց նախապատրաստել դրան, հատկապես միջին և բարձր տարիք ունեցողներին՝ նրանց առաջարկելով վերապատրաստվել: Պետությունները պետք է հաճախ իրենց վրա վերցնեն նրանց վերապատրաստման ծախսերն իրենց վրա, քաղաքացիների համար ձևավորելով տեսանելի և վստահություն ներշնչող ապագա: Մյուս կողմից երիտասարդներն էլ պետք է հնարավորություն ունենան ավելի շատ ինքնուրույն ապրելու և ինքնուրույն սեփական տնտեսությունը և բիզնեսը ունենալու հնարավորություն:

Այսպիսով, չպետք է հակադրենք մեծահասակներին և երիտասարդներին, ունևորներին և չունևորներին: Հենց օրենքով նվազագույն եկամտի սահմանումը և ապահովումը նպատակ ունի հավասարակշռելու և կոմպրոմիսային դարձնելու տարբեր սերունդների հարաբերությունները, հակազդելու և չթողնելու, որպեսզի իրականացվի սոցիալական դեմպինգ: Սա կարծում եմ, գերարդիական է: Այս բազայի վրա կարելի է ձևակերպել նաև հասարակության կոնսենսուս: Դրա արդյունքում կարելի է նաև հասարակության նվազ եկամուտ ունեցողների և նրանց զավակների համար ապահովել բարձրակարգ կրթական և առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունք:

Դրանով իսկ այդ քաղաքացիները կդառնան առավել մրցունակ՝ առողջ և կրթված քաղաքացիներ, բումերանգի էֆեկտով կկրճատեն պետական բյուջեների սոցիալական ծախսերը, հետ կվերադարձնեն ձեռնարկություններին և պետությունը բարձրակարգ գիտելիքների և մենեջմենթի միջոցով հավելյալ արդյունք և արժեք: Այս հարցի լուծումը խոհափիլիսոփայականից պետք է դարձնել պրակտիկ: Ուստի ներկայացված զեկույցը կարելի է արժևորել և լրացնել պրակտիկ իրականացման նոր գործիքներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում