Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

«Մարտի են գնում կանայք»․ Լուսիկը, Մելինեն ու Հասմիկը կդատվեն խուլիգանության, հայհոյանքի և բռնություն գործադրելու համար

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ սկսվում է Լուսիկ Փաշայանի, Մելինե Սարգսյանի և Հասմիկ Չլոյանի գործի դատավարությունը:

38-ամյա Լուսիկը և 27-ամյա Մելինեն քույրեր են, իսկ 59-ամյա Հասմիկը նրանց մայրն է: Երեքն էլ մեղադրվում են խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի ապրիլի 28-ին, առավոտյան ժամը 9-ին Լուսիկ Փաշայանը քրոջ՝ Մելինեի ու մոր՝ Հասմիկի հետ վիճելի տան հետ կապված հարցերով կռվել են իրենց հետ նույն հասցեում հարևանությամբ բնակվող Լիլիթ Պ.-ի հետ:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ մոտ մեկ ժամ տևած կռվի ընթացքում խուլիգանություն կատարող կանայք հնչեցրել են հայհոյանքներ, անհարգալից վերաբերմունք են դրսևորել թաղամասի բնակիչների նկատմամբ:

Վերջիններիս միջամտությամբ անգամ կռիվը չի դադարեցվել, ևս տասնհինգ րոպե խանգարվել է մարդկանց անդորրը:

Նույն կազմով՝ Լուսիկը, Մելինեն ու Հասմիկը, մայիսի 2-ի ցերեկը մտել են Լիլիթ Պ.-ի տան բակ, մոտ քառասուն րոպե հայհոյանքներ են հնչեցրել:

Լուսիկ Փաշայանը, ըստ մեղադրանքի, ապակե տարայով հարվածել է Լիլիթի ձախ թևին, իսկ Մելինեն ու Հասմիկը հրել են պահարանը, որի վրա եղած փայտն ընկել է նույն Լիլիթի գլխին:

Վերջինիս պատճառվել են առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Հարևանների միջամտությունը դարձյալ անզոր է եղել անմիջապես դադարեցնել միջհարևանական «մարտական» գործողությունները: Դրա համար մոտ տասնհինգ րոպե է պահանջվել:

Նույն ընտանեկան եռյակով՝ Լուսիկը, Մելինեն, Հասմիկը, հունիսի 30-ին մտել են Լիլիթ Պ.-ի բակ, հայհոյել ու բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել: Մելինեն, ըստ մեղադրանքի, ճանկռել է հարևանուհու թևերը, բռունցքներով էլ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին, պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ: Խուլիգանությունը շարունակվել է հարևանական «պատվիրակության» միջամտությունից հետո նույնպես՝ ինչպես միշտ՝ մոտ տասնհինգ րոպե:

Երեք կանայք երեք դրվագով հենց այնպես խուլիգանություն չէին անի: Բայց ինչ վիճելի հարց էլ ծառացած լինի այս տիկնանց ու նրանց հարևանուհու միջև, միևնույնն է, խուլիգանական գործողություններով այն չի լուծվելու: Խուլիգանական գործողությունների հետևանքն ահա սա է՝ քրեական հետապնդումն ու քրեական դատավարությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում