Thursday, 25 06 2026
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞

Այգեշատում 7-ամյա երեխան աղբը թափելուց վրաերթի է ենթարկվել տան դիմաց

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Վահրամ Բաբայանի գործի դատական քննությունը:

51-ամյա Վահրամ Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի ապրիլի 27-ին, ժամը 20-ի սահմաններում Այգեշատ գյուղի Խորենացու փողոցում գտնվող հողամասում աշխատելուց հետո Վահրամ Բաբայանն իր «ՎԱԶ-2106 » մեքենայով տուն վերադառնալու ժամանակ, հասնելով Այգեշատ գյուղի Ազատության փողոց, ընթացել է 50 կմ/ժ արագությամբ:

Այդ պահին նույն գյուղի անչափահաս բնակչուհի՝ 2009 թվականին ծնված, 7-ամյա Անժելա Ս.-ն իրենց բակից դուրս է եկել՝ 2 դույլ աղբը ձեռքին, աղբը դիմացի առվի մեջ թափելու նպատակով անցել է Ազատության փողոցը, ապա փորձել է արագ վազքով հետ վերադառնալ:

Վահրամ Բաբայանը նկատել է երեխային և, ըստ մեղադրանքի, հնարավորությւոն ունենալով արգելակել, մեքենայի ընթացքը դանդաղեցնել, միջոցներ չի ձեռնարկել, արդյունքում վրաերթի է ենթարկել երեխային՝ նրա առողջությանը անզգուշությամբ պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով՝ գլխուղեղի ցնցման, ցայլոսկրի ճյուղերի և նստոսկրի կոտրվածքների, աջ գոտկային և զստային շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդի և քերծվածքների ձևով:

Երեխան տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց, այնտեղից՝ Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց, ստացել է անհրաժեշտ բուժօգնություն:

Վահրամ Բաբայանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ դեպքի օրը հողամասից տուն գնալու ժամանակ, երբ հողամասի գրունտային ճանապարհից դուրս է եկել կենտրոնական ճանապարհ, Ազատության փողոցում մի փոքր աղջիկ աղբի երկու դույլը ձեռքին վազելով անցել է փողոցը: Ինքը դանդաղեցրել է մեքենայի ընթացքը, բայց նա մինչև իր անցնելը հասցրել է նաև հետ վազել: Երեխան հետ է վազել, որովհետև նրա ընկերները նրան կանչում էին:

Երեխայի անսպասելի հետ վազելը տեսնելով՝ ինքն անմիջապես արգելակել է, ղեկը թեքել է ձախ, բայց մեքենան դիմացի հատվածով հարվածել է երեխայի հետույքին ու կանգնել է ճանապարհի մեջտեղում:

Երեխան մոտ 1-1,5 մետր շպրտվել ու ընկել է ասֆալտին, ուշաթափվել է: Ինքն անմիջապես իջել է իր մեքենայից, երեխային տեղափոխել է Վաղարշապատի հիվանդանոց: Ճանապարհին երեխան ուշքի է եկել: Էջմիածնի հիվանդանոցից երեխային տարել են Երևան:

Ըստ ամբաստանյալի՝ դեպքն իր համար ծանր է եղել, ինքը չի ուզեցել ցավ պատճառել երեխային: Ինքը մեղավոր է՝ պետք է մեքենան կանգնեցներ՝ երեխային տեսնելով, սակայն չի կանգնեցրել: Ինքը հատուցել է երեխայի ընտանիքին պատճառած վնասը: Պատժի հարցով «ապավինում է» դատարանին:

Անչափահաս տուժող Անժելան հայտնել է, թե տանից վերցրել է երկու դույլ աղբը, որ տանի թափելու: Դուրս է եկել տան դիմացի փողոց, անցել է փողոցը, հետո փորձել է նույն ճանապարհով վերադառնալ, բայց դրանից հետո ոչինչ չի հիշում: Հիշում է, որ երբ արթանցել է, տեսել է իրենց գյուղացի Վահրամին ու իր մայրիկին:

Երեխայի մայրը հայտնել է, որ դեպքի պահին երեխաների հետ գտնվել է տանը: Հանկարծ տղան գոռալով տուն է վազել ու ասել է, թե Անժելային գցել են մեքենայի տակ: Ինքը դուրս է վազել, տեսել է՝ Անժելան անգիտակից է: Հարևանները հավաքվել են, օգնություն են ցույց տվել: Բայց չեն կարողացել երեխային ուշքի բերել, նրան նստեցրել են վրաերթ կատարած մեքենան ու տեղափոխել են Էջմիածնի հիվանդանոց: Հետո ինքն իմացել է, որ Անժելան տանից վերցրել էր աղբի դույլերն ու գնացել էր փողոցի մյուս կողմում գտնվող… առվի մեջ… աղբը թափելու… Հետո արագ վազելով երեխան փորձել է փողոցը անցնել ու տուն գալ, բայց մեքենան հարվածել է նրան…

Մեքենայի ղեկին իրենց համագյուղացի Վահրամն է եղել, նա «հավատացյալ անձնավորություն է»… Նրա դեմ բողոք չունի, նա հոգացել է հիվանդանոցի ծախսերը և «շատ լավ անձնավորություն է»:

Տուժող երեխայի անչափահաս եղբայրը հայտնել է, թե դեպքի պահին ինքը տան բակում նստած էր: Հետո տեսել է, որ Անժելան՝ ձեռքին աղբի երկու դույլ, տանում է աղբը թափելու: Նա փողոցն անցել է: Այդ պահին մեքենա չի տեսել: Հետո արագ հետ է վազել, մեքենայի կողմը չի նայել ու մեքենայի տակ է ընկել: Ինքը վթարից առաջ գոռացել է Անժելային. «Շո՛ւտ հետ արի»: Բայց նույն ժամանակ սպիտակ մեքենան խփել է քրոջը: Անժելան ընկել է գետնին: Ինքը մոտ է վազել, տեսել է, որ նա չի շարժվում, վախեցել ու վազել է տուն՝ մայրիկին է կանչել…

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալ Վահրամ Բաբայանի խնամքին են վատառողջ կինն ու չորս երեխաները, մեկը՝ զինակոչային տարիքի:

Վահրամ Բաբայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է տուգանքի՝ 100 հազար դրամի չափով՝ 1 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում