Հունիսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն:
Քննիչ հանձնաժողովը, որի կազմում էին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը (նախագահ), ԵՊՀ Աստվածաբանական ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ վարդապետ Սարոյանը, հաստատեց մասնավոր վարդապետության աստիճանի համար ներկայացված Տ. Խորեն աբեղա Հովհաննիսյանի` «Հարսանեկան ծիսաշարի կանոնները և արարողությունները Հայոց եկեղեցում» և Տ. Մակար աբեղա Հակոբյանի «Եկեղեցական հարաբերություններին վերաբերող կանոնները հայ կանոնական իրավունքի հուշարձաններում» թեմաներով թեզերը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հունիսի 11-ին Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում հոգեշնորհ Հայր Խորենն ու հոգեշնորհ Հայր Մակարը տվչության հատուկ արարողությամբ կստանան մասնավոր վարդապետության աստիճան: