ВР էներգետիկ խումբը որոշել է դուրս գալ Լիբիայի հարավ-արևմուտքում իրականացվող իր խոշորագույն Ghadames նավթագազային նախագծից և լիբիական կառավարության հետ համապատասխան բանակցություններ է վարում: Այս մասին հայտնում է Wall Street Journal Europe-ը:
Թերթն ընդգծում է, որ նախագծից ВР-ի դուրս գալու և վերահսկողությունը լիբիական կողմին հանձնելու ցանկությունը հարված է Տրիպոլիի ջանքերին՝ ուղղված երկրում արևմտյան կապիտալի ներգրավմանը, որի նպատակն է ազգային նավթագազային արդյունաբերության զարգացումը:
ВР-ն Ghadames հանքավայրի մշակման մասին պայմանագիր էր ստորագրել 2007-ին: Հորատման աշխատանքները պետք է սկսվեին 2011-ին, սակայն քաղաքական ցնցումները անորոշ ժամկետով հետաձգեցին դրանք: Այժմ ընկերության ղեկավարությունը եկել է այն եզրակացության, որ խումբը պետք է դուրս գա նախագծից անվտանգության անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով:
ВР-ն ամբողջությամբ չի հեռանում Լիբիայից: Խումբը կշարունակի աշխատանքներն օֆշորային գոտիներում:










































