Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու, նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված Իշխան Զաքարյանը այսօր ԱԺ չորս խմբակցությունների հետ հանդիպումից հետո կրկին հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
«Բոլոր հարցերը միայն խորհրդարանում հարցն ավարտվելուց հետո: Ասուլիսի ժամանակ բոլոր հարցերին կպատասխանեմ, հիմա չէ, էլի»,- դիմելով լրագրողներին՝ ասաց նա:
Զաքարյանից փորձեցինք ճշտել՝ ե՞րբ տեղի կունենա այդ ասուլիսը, ընտրվելուց հետո՞ , ինչին ի պատասխան՝ ՎՊ նախագահի թեկնածուն նշեց. «Այո», ինչը թերևս նշանակում է, որ նրա ընտրության հարցն արդեն որոշված է:
Այսօր Զաքարյանը հանդիպեց ԱԺ ԲՀԿ, ՕԵԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» խմբակցությունների հետ:
Դիտարկումը, թե իրեն արգելել են խոսել, հարցերի պատասխանել, առաջացրեց ՎՊ նախագահի թեկնածուի հեգնական ժպիտը:
Հարցին՝ արդյոք խմբակցությունների հետ հանդիպումներն ակտի՞վ են ընթանում, և խմբակցությունների պատգամավորներն իրեն շա՞տ հարցեր են ուղղում, Զաքարյանն ամենայն անկեղծությամբ պատասխանեց. «Շատ-շատ»:









































