ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոն CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում պատասխանել է հարցին այն մասին, թե երբ Հյուսիսային Կորեան ունակ կլինի միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ին։ Նրա հաղորդմամբ՝ խոսքը մի քանի ամսվա մասին է։

«ԱՄՆ կառավարությունը ջանաասիրաբար աշխատում է, որպեսզի երկարացնի այդ ժամկետը»,-ասել է Պոմպեոն։
Հունվարին ավելի վաղ Պոմպեոն հայտարարել էր, որ միջուկային կոճակի մասին Դոնալդ Թրամփի թվիթերը վախեցրել են Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին։ ԿՀՎ ղեկավարը կարծիք էր արտահայտել, որ Twitter-ում նման հաղորդագրություններն օգնում են լավագույնս տեղ հասցնել ԱՄՆ-ի դիրքորոշումը, որը կայանում է Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակի չընդունման մեջ։









































