Wednesday, 17 06 2026
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
Ես շատ եմ ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը վերցնի իր մանդատը և գա ԱԺ, սպասում ենք․ Ռուբինյան
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Գալիք ԱԺ-ն նման է լինելու սուպերմարկետի․ ընդդիմադիրների ճակատին գնապիտակ է մեխվելու․ Ալեքսանյան
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին

Դեդ Հասանի զարմիկին քրեական հավաքից հետո տարել են շտապօգնության մեքենայով

Եկատերինբուրգում ոստիկանները հերթական անգամ ընդհատել են քրեական հեղինակությունների «գործարար զրույցը» սրճարաններից մեկում: Այսպես կոչված՝ հավաքի վեց մասնակիցներ տեղափոխվել են ոստիկանության բաժանմունք, իսկ ահա ևս մեկին՝ հունվարին սպանված Ասլան Ուսոյանի զարմիկ Թիմուր Միրզոևին (Թիմուր Սվերդլովսկի), տարել են շտապօգնության մեքենայով: Այս մասին հայտնում է Vesti-ն:

Սրճարանի բոլոր այցելուների մոտ ոստիկանները հայտնաբերել են սառը զենք: Իրավապահները վստահ են, որ այդ հաստատությունում քրեական հեղինակություններ էին հավաքվել:

Ռուսաստանի ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր վարչության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի Սվերդլովի բաժնի պետ Կոնստանտին Ստրոգանովի խոսքով՝ այդ հավաքին քննարկվել են ազդեցության ոլորտների հարցերը: Նա հստակեցրել է, որ խոսքը մասնավորապես իրենց և հարևան Չելյաբինսկի մարզերի մասին է:

Իրենց «օրենքով գող» անվանող տղամարդկանց շարքում ոստիկանները ճանաչել են քրեական հեղինակություն Թիմուր Միրզոևին: Ենթադրաբար մի քանի տարի առաջ Դեդ Հասանն իր հարազատին Սվերդլովի մարզի «նայող» է նշանակել: Ձերբակալման պահին նրա սիրտն անսպասելիորեն վատացել է: Ստիպված են եղել շտապօգնություն կանչել: Ժամանած բրիգադը նրան տեղափոխել է մոտակա հիվանդանոց:

Սրճարանի մոտ իրենց տերերին էին սպասում բացառապես «լյուքս» դասի ավտոմեքենաները: Մի քանի մեքենաներում ոստիկանները հայտնաբերել են դանակներ, տրավմատիկ ատրճանակներ և սպիտակ փոշով լի փաթեթներ:

Ինչպես երևում է՝ քրեական աշխարհի ներկայացուցիչների համար Ուրալն ինքնատիպ Մեքքա է դարձել: Միրզոևն արդեն առաջին անգամ չէ այստեղ հավաքում իր կողմնակիցներին: Մի քանի ամիս առաջ ոստիկանները ձախողել այդպիսի ևս մեկ հանդիպում:

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ քրեական աշխարհի ներկայացուցիչներն, ըստ ամենայնի, հավաքվել էին մեկ խմբավորման թևի տակ միավորելու Չելյաբինսկի և Սվերդլովի մարզի քաղաքները: Որոշ տվյալներով՝ մասնավորապես նրանց հետաքրքրել է Տրոիցկ քաղաքը: Այն գտնվում է Ղազախստանի հետ սահմանին և համարվում է Ռուսաստան թմրանյութերի ներկրման և մաքսանենգության խոշորագույն ուղի: Սակայն քաղաքում արդեն մի քանի տարի գործել է մեկ այլ հանցավոր խմբավորում, որի առաջնորդներն են եղբայրներ Արտյոմ և Ստանիսլավ Զայցևները: Նրանք իբր թե նույնպես բարձր հովանավորներ են ունեցել:

Թե ինչով կվերջանա Ուրալում ազդեցության գոտիների բաժանման փորձերը՝ բարդ է ասել: Կլանների ներկայացուցիչների գրեթե յուրաքաչուր նոր հանդիպում ավարտվում է ձերբակալություններով: Նրանց գործարար բանակցություններին գրեթե միշտ միջամտում են իրավապահ մարմինները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում