Tuesday, 16 06 2026
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են

Մինչև Մարտի 1-ը չբացահայտվի՝ առաջ չենք կարող գնալ. ՀԱԿ-ը՝ նորից Ազատության հրապարակում

Հունվարի 20-ին տեղի է ունեցել ՀԱԿ վարչության նիստ։ Օրակարգում երկու հարց կար՝ 2018թ․ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում կազմակերպել ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շարք, այդ թվում՝ շարժման մասնակիցների ելույթներ, ֆոտոցուցահանդես, կինոֆիլմերի դիտում, շարժման պատմությանը նվիրված գրքի ներկայացում։ Երկրորդ հարցը՝ Մարտի 1-ի ողբերգության 10-րդ տարելիցն է։ Ըստ այդմ՝ որոշվել է Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ համատեղ, Մարտի 1-ին Ազատության հրապարակից կազմակերպել Մարտի 1-ի տաս զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ բողոքի երթ։

ՀԱԿ վարչության անդամ Արամ Բարեղամյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ առաջիկայում ավելի մանրամասն կներկայացնեն իրենց անելիքները. «Վարչության նիստում քննարկել ենք մարտի մեկին բողոքի երթ անցկացնելու, զոհերի հիշատակը հարգելու հարցը, ինչպես նաև ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների հարցը։ Ընդամենը այդ երկու հարցն է քննարկվել»։

Հետաքրքրվեցինք՝ Մարտի 1-ի 10-ամյակին նվիրված հնարավո՞ր է ավելի կտրուկ քայլեր ու պահանջներ ներկայացվեն բացահայտման ուղղությամբ։ «Բացահայտման ուղղությամբ իշխանությունը պետք է քայլեր անի, ոչ թե մենք։ Մենք շատ լավ գիտենք, թե ովքեր են այդ հանցագործության հեղինակները։ Իրենք դա բացահայտելու փոխարեն մեզ բանտ են նետել 3 տարով։ Մենք ի՞նչ կարող ենք անել, իրենք պետք է քաղաքական կամք ունենան ու բացահայտեն այդ ոճրագործությունը։ Քանի պետությունը այդ հարցերը չի բարձրաձայնել ու չի բացահայտել այդ էջը՝ մենք առաջ գնալ չենք կարող, այսպես միայն դեպի անդունդը կգլորվենք»,- ասաց մեր զրուցակիցը։

Արդյո՞ք ապրիլին սպասվող իրադարձությունները, խորհրդարանական կառավարման համակարգին լիարժեք անցումն ու դրանից բխող զարգացումները կլինեն ՀԱԿ-ի համար օրակարգային, հարցին ի պատասխան Արամ Բարեղամյանն ասաց. «Մեր օրակարգում հիմա նման հարց չկա։ Ես իմ անձնական կարծիքը կարող եմ ասել՝ ապրիլյան ընտրությունների ժամանակ մենք հստակ հայտարարել ենք, թե որն է մեր օրակարգը։ Կեղծիքներով անցկացրել են այդ ընտրությունները։ Մենք մեր խոսքն ասել են՝ քանի խաղաղություն չի եղել՝ մնացածը երկրորդական է։ Մենք ժամանակի ընթացքում խաղաղության շարժում ենք կազմակերպելու ու տեղյակ կպահենք մեր անելիքների մասին։ Քանի խաղաղության խնդիրն առաջնային չէ ու այդ հարցը չի լուծվել, մնացած ամեն ինչ խաբեություն է»։ «Անցած տարվա ապրիլի երկուսի ընտրությունների ժամանակ միակ կուսակցությունը Հայ ազգային կոնգրեսն էր, որ ժողովրդին անկեղծ ասաց, թե ինչ է սպասվում՝ կա՛մ խաղաղություն, կա՛մ պատերազմ։ Մենք ժողովրդին ճիշտն ասել ենք։ Հիմա սպասում ենք, թե ինչ է անելու իշխանությունը, առայժմ ոչինչ չենք նախաձեռնել՝ հենց նախաձեռնենք, տեղյակ կպահենք»,- եզրափակեց ՀԱԿ վարչության անդամն ու կուսակցության Հրազդանի կառույցի ղեկավարը։

Լուսանկարը՝ PanPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում