Յուտա նահանգի բնական պատմության թանգարահում հանրությանն է ներկայացվել 7-մետրանոց լիտրոնաքս դինոզավրի կմախքը, հայտնում է Reuters-ը:
Հսկայական գիշատչի աճյունը ամերիկացի գիտնականները հավաքել են 2 տարի, իսկ աշխատանքների վերջում պարզել, որ այն ռեքս տիրանոզավրի նախնին է: Այն ապրել է իր հայտնի ցեղակիցներից 10 մլն տարի առաջ:
Դա տիրանոզավրերի հայտնի տեսակներից ամենահինն է: Ամերիկացի գիտնականները գտածոն հայտնաբերել էին 2009-ին:








































