Կատալոնական «Բարսելոնա»-ի ավագ Չավին Չեմպիոնների Լիգայի նոր ռեկորդ է սահմանել` մրցաշարի շրջանակներում տարած հաղթանակների ցուցանիշով:
Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի չորրորդ տուրում «Միլան»-ի դեմ հանդիպմանը տարած հաղթանակը 80-րդն էր կատալոնացու համար: Ցուցանիշը գրանցելու համար Չավիին 134 խաղ էր հարկավոր:
Նշենք, որ նախորդ ռեկորդակիրը` Ռաուլն իր 79 հաղթանակները տարել է 142 հանդիպումներում:







































