Monday, 08 06 2026
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Սարգիս կասյանները» լեգիտիմացան. խորհրդարանն օգտագործելու են պետության դեմ սաբոտաժի համար

20 ձերբակալվածներից մեկը հացադուլ է հայտարարել

Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած բախման հետևանքով ձերբակալված 20 անձանցից մեկը` Ավետիս Ավետիսյանը, այսօր հացադուլ է հայտարարել: Մոտ մեկ ժամ առաջ նա դիմում է ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին և հայտարարել հացադուլ սկսելու մասին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի ղեկավար Սուրեն Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ հացադուլ հայտարարած քաղաքացին արդար դատաքննության համար պահանջում է քննության ժամանակ ապահովել հասարակական սեկտորի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայությունը:

Սուրեն Իսկանդարյանը հաստատեց, որ բացի հացադուլ հայտարարած անձից՝ ձերբակալվածների մեջ նաև հոգեկան հիվանդ կա` Անուշավան Գրիգորյանը, որն ընդամենը 20 օր առաջ է դուրս գրվել հոգեբուժարանից: Նրա մայրը ներկայացրել է համապատասխան փաստաթղթերը, և նախաքննական մարմինը խոստացել է հնարավորինս արագ հստակեցնել նրա կարգավիճակը: Իրավապաշտպանի խոսքով՝ նրան կա՛մ պետք է տեղափոխեն այլ վայր, կա՛մ ազատ արձակեն:

Սուրեն Իսկանդարյանն այսօր ևս հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ: Նրա խոսքով՝ հերթական հանդիպման ժամանակ Շանթն ասել է, որ հանդիպում եղել է ոստիկանապետի հետ, սակայն բռնության մասին ոչ մի խոսք չի ասել: «Շանթն ինձ ոչինչ չի ասել բռնության մասին: Ասաց, որ հանդիպում եղել է ոստիկանապետի հետ, բայց ոչ մի բան բռնության վերաբերյալ չասաց: Ընդհանրապես, 20 ձերբակալվածները բոլորն էլ հայտարարել են, որ բռնություն, խոշտանգում չի եղել»:

Հիշեցնենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այցելել է ձերբակալվածների պահման վայր և հանդիպել նոյեմբերի 5-ի միջադեպի կապակցությամբ ձերբակալված բոլոր 20 անձանց հետ: Նա գրել է նաև, որ Շանթ Հարությունյանը իրեն տեղեկացրել է, որ Կենտրոնի ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն են գործադրել անձամբ ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանը և ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը: Վերջինս նաև սպառնալիքներ է տեղացել Շանթ Հարությունյանի որդու հասցեին և նվաստացուցիչ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել: Ըստ Շանթ Հարությունյանի` մի խումբ ոստիկաններ այդ ընթացքում իր ձեռքերը բռնած են եղել:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում