Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ Լոնդոնի «Արսենալ»-ը, որին զիջեց իր թիմը, կարող է նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը, եթե չհանդիպի Մյունխենի «Բավարիա»-ին:
« «Արսենալ»-ը կարող է նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը, եթե չհանդիպի «Բավարիա»-ին: Թիմում հավաքված են երիտասարդ ու տեխնիկապես լավ պատրաստված խաղացողներ: «Արսենալ»-ը գերազանցեց մեզ՝ ցուցադրելով գրագետ խաղ»,- հայտարարել է Կլոպը:
Հիշեցնենք, որ «Բորուսիա» – «Արսենալ» խաղն ավարտվեց 0:1 հաշվով:








































