Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի չորրորդ տուրում Լոնդոնի «Չելսի»-ն սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասավ Գելզենկիրխենի «Շալկե»-ի նկատմամբ:
«Չելսի»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ կամերունցի հարձակվող Սամուել Էտո’Օն, ևս մեկ գոլ խփեց սենեգալցի հարձակվող Դեմբա Բան:
Խմբի մյուս խաղում ռումինական «Ստյաուա»-ն հյուրընկալվել էր շվեյցարական «Բազել»-ին: Շվեյցարացիները ավելացված ժամանակում խուափեցին պարտությունից: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Չորրորդ տուրից հետո E խմբի առաջատար «Չելսի»-ն վաստակել է 9 միավոր, «Շալկե»-ն՝ 6, «Բազել»-ը՝ 5, իսկ «Ստյաուա»-ն՝ 2:
Չեմպիոնների լիգա. խմբային փուլ. չորրորդ տուր.
E խումբ
«Չելսի» (Անգլիա) – «Շալկե» (Գերմանիա)՝ 3:0
1:0 Սամուել Էտո’Օ (31’), 2:0 Սամուել Էտո’Օ (54’), 3:0 Դեմբա Բա (83’)
«Բազել» (Շվեյցարիա) – «Ստյաուա» (Ռումինիա)՝ 1:1
1:0 Ֆեդերիկո Պիովաչարի (17’), 1:1 Ջովանի Սիո (90’+1’)









































